ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ճեպազրույցի ընթցքում մի քանի կարծիք է հայտնել, որոշ կարծիքների հետ համաձայն եմ որոշների հետ՝ ոչ, բայց առանձնացնենք մեկը։
ԱԺ նախագահն իր խոսքում ասում է, որ պետք է փորձենք հստակեցնել հանրության պահանջը, չափենք, որ պահից ա դա դառնում մի խմբի պահանջից հանրության պահանջ և ստիպված պիտի լինեմ գնահատականներ տալ, ես էլ սկզբից ասեցի, որ կցանկանայի գնահատականներ չտալ»։
Վերը նշված միտքը լիովին սատարում եմ, ճեպազրույցը վերաբերվում էր Ամուլսարին, դրա հանրային պահանջ լինել չլինելուն։
Հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչ մեխանիզմներով է առաջնորդվ է ԱԺ նախագահը առհասարակ գնահատում, ո՞րն է հանրային պահանջ, որը չէ։
Դեպքեր եղան, երբ 1100 հոգու ակցիան (ըստ FIP.am-ի) գնահատվեց հանրության պահանջ, ընդ որում դատարանների շրջափակումը ՀՀ ողջ տարածքով էր, իսկ Ամուլսարն ավելի լոկալ տարածք է ընդգրկում՝ երեք մարզ, ու այնտեղ եթե հավաքվի 330 հոգի դա համեմատական է բոլոր մարզերի 1100 հոգուն, սրանից էլ հետևություն դա էլ պետք է համարվի հանրային պահանջ, եթե չհամարվի ուրեմն նախկինն էլ հանրային չէր։
Մի խոսքով կարևորը մեթոդաբանությունը հասկանալն է, իսկ ես ևս մեկ անգամ հաստատում եմ, որ Արարատ Միրզոյնի մտքի հետ անվերապահ համաձայն եմ։