Լուսակերտի զորամասերից մեկից ժամկետային զինծառայող է անհետացել: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Զինծառայողը երկու օր առաջ դուրս է եկել զորամասից` Երևան գնալու նպատակով: Այդ պահից նրա մասին որևէ տեղեկություն չկա.
«Բնականաբար նրան գտնելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Նրան փնտրում է Ռազմական ոստիկանությունը, ծնողները, ընկերները, հարազատները: Հենց զորամասում նկատվել է զինվորի բացակայություն ՌՈ-ն տեղյակ է պահվել: Տեղյակ են պահվել նաև ծնողները: Տղայի անունը Տարոն է, ազգանունը` Հայրունի»,- Aysor.am-ին ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/06/29/lusakert/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



