Tert.am-ը գրում է.

Իշխանության կիրառած մեթոդներն այլևս հավատալի չեն, ձերբակալությունները շոու են, դա միայն փորձ է հասարակության ուշադրությունը շեղել ոչ միայն Ամուլսարի թեմայից, այլ նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ տեղի ունեցող գործընթացներում իշխանական թևում առաջացած բարդությունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը:

«Ամուսարի հետ կապված իրադարձություններում իշխանությունը փորձում է հետ քայլ կատարել, ինչպես նաև Ստամբուլյան կոնվեցիայի շուրջ իրադարձությունները պարտադրեցին իշխանություններին մի տարի առաջ իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիան կիրառել, որը հիմա այդքան էլ շատ մեծ էֆֆեկտ չի տալիս իշխանություններին»,- ասաց նա և հավելեց, որ իշխանությունը փորձում է ձերբակալությունների միջոցով հասարակության ուշադրությունը շեղել հանրության առաջ առկա կարևորագույն խնդիրներից:

Գագիկ Համբարյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանի «հանցավոր» գործունեության վերաբերյալ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է գրեթե ամեն ամիս, բազմաթիվ անգամներ և շատ զարմանալի էր, որ իշխանափոխությունից մեկ տարի և չորս ամիս անց հետո հիշել են նրա մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել