Երբ ես խոսում եմ մեդիա դաշտի` առողջապահության լուսաբանումից դեղին մամուլ սարքելու մասին, ինձ մեղադրում են «խոսքի ազատության սահմանափակման» մեջ...

Հիմա ասեմ հետևյալը`
1. այս հոդվածը տպագրողը, հավանաբար ցանկացել է «հանրապետական» բառով մանիպուլացիա անել և «լայքողների» քանակ շատացնել...
2. այս հոդվածում առկա է «բժշկական գաղտնիքի» հրապարակում, ինչը նախատեսում է քրեական պատասխանատվություն...
3. հոդվածում նշված է մարդու պաշտոնը,ախտորոշումը, տեղադրված է մարդու նկարը, ինչը հստակ մատնանշում և հանրային է սարքում անձի բժշկական տվյալները:

#և_ուրեմն

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին զբաղվել այս հարցով...

Կոչ եմ անում առողջապահության նախարարության որոշ պաշտոնյաներին, ովքեր բժշկական էթիկան խախտելով բժշկական էթիկայից են խոսում, պաշտոնապես անդրադառնալ այս հարցին...

Կոչ եմ անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին անդրադառնալ այս հարցին, քանի որ նման հոդվածները արատավորում են լրատվամիջոցների աշխատանքը և նպստում, որպեսզի գիտակից մարդիկ վերապահումով և թերհավատությամբ մոտենան ձեր պատասխանատու աշխատանքին:

Անձամբ ես դատապարտում եմ նման հոդվածները և բժշկական էթիկայի խախտման ցանկացած դեպք:

Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել