Armsport.am-ը գրում է.

Կոլումբիայի հավաքականի նախկին բժիշկ Էկտոր Ֆաբիո Կրուսը քննադատել է թիմի լիդեր, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին:

«Այդ տղան երբեք չի կարողանա կենտրոնանալ մարզումների վրա: Այս ամառ նոր մրցաշրջանին պատրաստվելու փոխարեն՝ նա մազերի ու հոնքերի հարդարմամբ էր զբաղված:

Ֆուտբոլիստը, որը տարեկան 7,5 մլն եվրո է աշխատում, չի կարող այդ ձևով անտեսել իր պատրաստվածությունը:

Մեծ ակումբները մեծ պայմանագրեր են կնքում այդպիսի խաղացողների հետ, հույսեր կապում նրանց պրոֆեսիոնալիզմի ու պատասխանատվության հետ: Այս տղան այդ ամենը չունի, նրա գլխի հետ մի բան այն չէ:

Ուղղակի համեմատության համար. Ռոնալդուն մեկ շաբաթ արձակուրդում է եղել՝ ընտանիքի հետ հանգստանալով հունական կղզիներում: Արդեն մի քանի օր անց նրա հետ 15 հոգի էր աշխատում՝ պատրաստելով նոր մրցաշրջանին: Նա ամենապրոֆեսիոնալ տղան է, որ ես գիտեմ»,- Կրուսի խոսքերն է փոխանցում Futbol Red-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել