Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ ինսուլտ և ինֆարկտ: Եթե ձեր խոլեստերինը բարձր է, անհապաղ դիմեք բժշկի, որն անհրաժեշտության դեպքում բուժում կնշանակի: Սակայն բուժման հետ մեկտեղ փորձեք նաև հետևել ներքոնշյալ խորհուրդներին, որոնք ևս կօգնեն նվազեցնել խոլեստերինի մակարդակը.

Ավելի հաճախ օգտագործեք վարսակի փաթիլներ

Խոսքը չի վերաբերում արագ պատրաստման վարսակին, այլ ամբողջ հացահատիկային շիլային, որում պարունակվում են մեծ քանակությամբ մանրաթելեր, որոնք և նպաստում են խոլեստերինի մակարդակի կարգավորմանը:

Ավելի շատ քայլեք

Քայլքը ևս շատ օգտակար է առողջության համար, այդ պատճառով փորձեք քայլել օրական գոնե 30 րոպե: Որքան շատ դուք շարժման մեջ գտնվեք, այնքան ավելի առողջ կլինի ձեր սիրտն ու անոթները, և կպակասի բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը:

Օգտագործեք ընկուզեղեն

Ընկուզեղենը (ցանկացած տեսակի) ապահովում է օրգանիզմը տարատեսակ ճարպաթթուներով, որոնք պաշտպանում են արյունատար անոթները խոլեստերինից: Այդ նպատակով խորհուրդ է տրվում օրական օգտագործել շուրջ 45-50 գրամ ընկուզեղեն:

Փորձեք հազվադեպ սնվել տանից դուրս

Ռեստորանների մեծամասնությունում խոհարարները փորձում են պատրաստել ոչ թե օգտակար, այլ համեղ ուտեստներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ճարպեր, շաքար և աղ: Դեռ ավելին, հաճախակի խնայելու նպատակով սնունդը տապակվում է միևնույն յուղի մեջ մի քանի անգամ, ապուրների մեջ խտության համար ավելացվում է ալյուր, իսկ բանջարեղենային ուտեստները պատրաստվում են ոչ թարմ բաղադրամասերից:

Իսկ եթե դուք պատրաստում եք տանը, ապա կարող եք վերահսկել ձեր ուտեստներում յուղի, շաքարի և աղի քանակությունը, բացի այդ, դուք միշտ տեղյակ եք, թե ինչպիսի բաղադրամասերից եք պատրաստում դրանք:

Ավելի շատ ջուր օգտագործեք

Փորձեք օրվա ընթացքում խմել բավականաչափ ջուր. դա օգնում է մաքրել օրգանիզմը՝ դուրս բերելով ոչ պիտանի նյութերը, ինչպես նաև նվազեցնում է մի շարք սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը:

Բավականաչափ քնեք

Քնի պակասը բացասաբար է ազդում օրգանիզմում բազմաթիվ գործընթացների վրա, այդ թվում՝ խոլեստերինի մետաբոլիզմի վրա: Եթե ցանկանում եք կարճ ժամանակահատվածում նորմայի հասցնել խոլեստերինի մակարդակը, փորձեք բավականաչափ քնել ամեն գիշեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել