Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարբեր ոլորտի աշխատողների 70 %-ն ատում է իր աշխատանքը, կամ ինքնաբերաբար է աշխատում: Նույնիսկ հոնորարները չեն կարող փոխել սարսափելի իրականությունը. աշխատավայրում անցկացրած ամեն օրը գոյության պայքար է հիշեցնում: 

Սակայն կա նաև ուրախալի նորություն. մարդկանց 30 %-ը հաճույքով է աշխատանքի գնում:

Հարցվածների 20%-ը մարդկանց այն թվին են պատկանում, ովքեր մշտապես բողոքում են, իսկ ընդմիջմանը հայտարարություններ են կարդում՝ նոր աշխատանք գտնելու հույսով: 

50 %-ը կարծում է, որ ղեկավարությունն իր աշխատողներին շահագրգռելու համար ոչինչ չի անում: Այնպիսի տպավորություն է, թե մարդիկ ուղղակի չեն ցանկանում աշխատանքի գնալ: 

Ճկուն գրաֆիկով աշխատողները հայտնել են, որ գոհ են իրենց աշխատանքից՝ ի տարբերություն նրանց, ովքեր ամբողջ օրն են աշխատում: 

Աշխատողներից շատերը բողոքել են, որ ղեկավարության հետ «լեզու չեն գտնում»։ Նրանք կարծում են, որ ղեկավարությունն անտեսում է իրենց տաղադն ու ընդունակությունները: Այս խնդիրն առաջացել է 2008 թ. համաշխարհային ճգնաժամից հետո։ Այդ ժամանակվանից սկսած՝ մարդիկ աշխատավայրում իրենց անպետք են զգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել