Հունիսի 18-ին Վանաձորում դժբախտ դեպք է տեղի ունեցել, սակայն այդ մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել՝ դեպքը փորձել են կոծկել: Վաղինակ Խաչատրյանը Լոռու մարզի Լերմոնտով գյուղի Տանձուտ կոչվող տարածքում 30 մ բարձրության սյան վրա մոնտաժային աշխատանքներ կատարելիս ընկել է, նրան տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց, որտեղ մեկ ժամ անց մահացել է: 

Խաչատրյանն աշխատում էր «Դիսիտելեկոմ» ՍՊԸ-ում՝ որպես կոմունիկացիոն մասնագետ: Այս կազմակերպությունն իրականացրել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կոմունիկացիաների մոնտաժը: Տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից՝ հավելելով, որ Գուգարքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունից հայտնել են նաև, որ երիտասարդն առանց ամրագոտու է աշխատելիս եղել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել