«Երբ դեռևս մեկ տարի առաջ մամուլը գրում էր, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոսը փոխանցվելու է «Գազպրոմին», իշխանությունները դա որակում էին՝ որպես հերյուրանք ու ապատեղեկատվություն, ճիշտ այնպես, ինչպես որակում էին գազի գնի թանկացման մասին լուրերը։ Ժամանակը ցույց տվեց, որ իրականում իշխանությունն էր զբաղված հերյուրանքով ու ապատեղեկատվությամբ. գազը թանկացավ, «ՀայՌուսգազարդն» էլ ամբողջությամբ անցնում Է «Գազպրոմին»։ Այդ մասին նախօրեին հայտարարել է այդ ընկերության մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրիանովը։ Հիշեցնենք, որ տևական ժամանակ ՀՀ պաշտոնյաները վարչապետի գլխավորությամբ, հայտարարում էին, թե գազի թանկացումը սուբսիդավորելու համար ռուսական կողմը դրամաշնորհ է տրամադրելու։

Ընդհանրապես դրամաշնորհ ասելով՝ մինչ այս գործարքը բոլորը հասկանում էին այն երևույթը, երբ անվարձահատույց ինչ-որ մեկին գումար է տրամադրվում ինչ-որ ծրագիր իրագործելու համար։ Սա, թերևս, առաջին դեպքն է, երբ «դրամաշնորհ» տրամադրվում է ինչ-որ բանի դիմաց ՀՀ կառավարության, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիների սեփականության դիմաց։ Սա, ի դեպ, կարող է շատ վատ նախադեպ դառնալ։ Ի դեպ, իշխանության «ազգային ներկայացուցիչները» տարիներ շարունակ ճոռոմ ելույթներ են ունենում արևմտյան երկրներից կամ կազմակերպություններից ստացվող դրամաշնորհների միջոցով գործող հասարակական կազմակերպությունների դեմ՝ նրանց անվանելով «գրանտակերներ»։ Մինչդեռ ստացվում է, որ իշխանությունն ինքը, տվյալ դեպքում, զբաղվում է առանձնապես խոշոր չափի գրանտակերությամբ»,–գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել