Իսկ դուք գիտեիք, որ մեր հաջողության վրա կարող են ազդել ոչ միայն մոլորակներն ու ինչ–որ վերին ուժեր, այլև մենք ինքներս։
Գույնը, որ դուք կրում եք, նույնպես հաջողություն է գրավում դեպի իրեն կամ վանում այն։ Դե ուրեմն եկեք միասին պարզենք, թե հենց ձեզ համար որ գույներն են ավելի հաջողակ և հակառակը։
Իսկ ձեր հաջողակ գույնը իմանալու համար պետք է միայն իմանաք ձեր ծննդյան օրը։
Եթե դուք ծնվել եք այս օրերին.
— 1
— 10
— 19
— 28
ապա ձեր հաջողակ գույներն են դեղինը, նարնջագույնը, ոսկեգույնը։
Ձեզ ամենուր հետևում է Արևը։ Խուսափեք սևից և բորդոյի մուգ երանգներից։
Եթե դուք ծնվել եք այս օրերին.
— 2
— 11
— 20
— 29
ապա ձեր հաջողակ գույներն են կանաչը, ոսկեգույնն ու կրեմագույնը։
Դուք Լուսնի ազդեցության տակ եք և շատ ստեղծագործ մարդ եք։ Խուսափեք կարմիրից և սևից։
Եթե դուք ծնվել եք այս օրերին.
— 3
— 12
— 21
— 30
Ապա ձեր հաջողակ գույներն են նարնջագույնը, մանուշակագույնը և վարդագույնը։ Եթե ծնվել եք երեքին, ապա՝ նաև կարմիրը։ Աշխատեք խուսափել մուգ կապույտ, սև և մուգ կանաչ գույներից։
Եթե դուք ծնվել եք այս օրերին.
— 4
— 13
— 22
— 31
ապա ձեր հաջողակ գույներն են կապույտն ու երկնագույնը, մնացած բոլոր գույները, բացի սևից, չեզոք են։
Եթե դուք ծնվել եք այս օրերին.
— 5
— 14
— 23
ապա ձեր հաջողակ գույնը մոխրագույնն է։ Եթե վախենում եք անհաջողություններից մի կրեք սև և մուգ կանաչ գույները։
Եթե դուք ծնվել եք այս օրերին.
— 6
— 15
— 24
ապա ձեր հաջողակ գույներն են մուգ կանաչն ու մուգ կապույտը։ Կարմիրն ու կապույտը նույնպես հարմար են, բայց պետք է խուսափեք սպիտակից, դեղինից և վարդագույնից։
Եթե դուք ծնվել եք այս օրերին.
— 7
— 16
— 25
ապա ձեր հաջողակ գույներն են սպիտակը, բաց կանաչը, բաց դեղինն ու երկնագույնը։ Խուսափեք մուգ երանգներից։
Եթե դուք ծնվել եք այս օրերին.
— 8
— 17
— 26
ապա ձեր հաջողակ գույնը դեղինն է։ Հաջողություն կբերեն նաև մուգ կապույտ և մուգ կանաչ երանգները, իսկ սևից և կարմիրից պետք է խուսափեք։
Եթե դուք ծնվել եք այս օրերին.
— 9
— 18
— 27
ապա ձեր հաջողակ գույնը ալ կարմիրն է։ Իսկ բաց գույներից պետք է խուսափել։