Դժվար է ասել, թե երբ է սկսվել մարդ-մոծակ հակամարտությունը, սակայն պատմական արձանագրությունները վկայում են, որ այդ պայքարը ձգվում է դարերով։ Այն շարունակվում է այսօր, և կարելի է ասել, որ մոծակի դեմ պայքարի հին` ավանդական եղանակը վերանայման կարիք ունի։ Ավանդական եղանակը հիմնված էր մարդ-մոծակ ընդհանրության տեսության վրա։ Այն պարզ է: Եթե մոծակը խմում էր մարդու թարմ արյունը, իսկ արյունը պարունակում էր լիարժեք տեղեկատվություն օրգանիզմի մասին, ապա մոծակը մարդու մասին գիտեր մյուս արարածներից ավելի։ Դա մարդուն իրավունք էր տալիս մոծակի հետ վարվելու առանց նրբանկատության, հայհոյել՝ վստահ լինելով, որ մոծակը պիտի հասկանա ու սաստվի։ Անտառային մարդիկ, ի նշան եղբայրության, կտրվածք են անում ձեռքերին և խառնում արյունները։ Մեկ այլ վայրենի ավանդույթով, պատերազմից հետո, ի նշան հաշտության և խաղաղության, հաղթողը խմում էր պարտվողի արյունը։ Անտառային մարդիկ բնության, այդ թվում՝ մոծակների հանդեպ եղբայրական զգացում են տածում: Այդ զգացումը հաշվի առնելով` մոծակն անտառային մարդուն չի խայթում դաժանորեն և չի ծծում նրա արյունը ագահաբար, իսկ մարդն իր հերթին չի նյարդայնանում մոծակի խայթոցներից: Սխտոր ուտողի վրայից սխտորի հոտ է գալիս, նմանապես և ձուկ ուտողի վրայից՝ ձկան հոտ։ Այս տրամաբանությամբ կարելի է ենթադրել, որ մոծակի վրայից պիտի մարդահոտ գա։ Հոտառությամբ կողմնորոշվող արարածը կարող է մոծակին մարդու տեղ դնել։ Այդպիսով մոծակը կարող է միջատների շրջանում կեղծ տեղեկություն տարածել մարդու բարոյական նկարագրի մասին:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել