3-ամյա երեխան, ում ձեռքը ավելի քան մեկ ամիս առաջ հայտնվել էր մսաղացում, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց երեխայի ձեռքը վիրահատած հայտնի միկրո և պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը: Բժիշկը ընդգծեց, որ երեխան վիրահատված ձեռքը կարող է կիրառել կենցաղում՝ գրիչով գրել, համակարգչի ստեղնաշարի վրա աշխատել, սակայն երաժիշտ դառնալ չի կարող:

«Ամպուտացված և վերապատրաստված ձեռքի 80%-ը կենսունակ է: Առաջին օրը մենք վիրահատել ենք 8 ժամ, երկրորդ օրը 6 ժամ: Մեզ հաջողվել է փրկել դաստակը, բութ մատը ամբողջությամբ մնացել է, ցուցամատը, բացի եղունգից, ամբողջությամբ մնացել է, երրորդ և չորրորդ մատերը մնացել է միջային ֆալանգի վրա: Եղունգային ֆալանգները հեռացվել են»,-ասաց նա:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել