Եթե կարծում եք, որ ճարտարապետությունը միայն մարդու ձեռքի գործ կարող է լինել, չարաչար սխալվում եք: Մեխիկոյից ոչ հեռու գտնվող մի տարածք, իդեալական վայր է դարձրել Խավիերը:
Տնակը կառուցվել է 1984 թվակնաին, հենց այդ ժամանակվանից էլ դա համարվում էր ճարտարապետական գլուխգործոց:
Տնակը այնպես է ձուլված բնության հետ, որ, եթե քայլեք այդ այգով, չեք էլ նկատի, որ այնտեղ տնակ կա: Ճարտարապետը հիմնականում օգտագործել է բնության բարիքների ֆորմաները, իինչպիսիք են օձը, սունկը և նույնիսկ ծաղիկները:
Օրգանական տնակը գետնանուշի տեսք ունի, որը էլ ավելի հարմարավետ է այն դարձնում: Այն երկու օվալաձև տարածք ունի, որոնք իրար են միացված:
Դե, բնականաբար տարածքը տեսախցիկներով են վերահսկում:

Մարդկանց թվում է թե ներսում քարանձավ է, սակայն, իրականում այնտեղ մեծ պատուհան է, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում:
Խավիերը որոշել էր տան բոլոր սենյակները իրար միացնել:
Ճարտարապետի համար շատ կարևոր էր տան ֆիզիկական և հոգեբանական մաքրությունը: Քանի որ ամբողջ աշխարհը չի փայլում մաքրությունից, նա որոշել էր, որ այս գլուխգործոցը կարող է դառնալ մաքուր և փոքրիկ անկյուն: 
Տունը պաշտպանված է արևի լույսից, փոշուց և այն ավելի սառն է: Սա մեկուսանալու համար լավագույն տարբերակն է:

Աստիճանը ուղեկցում է ներքև՝ ննջասենյակներ, որոնք մի փոքր մութ են, որը քնին ավելի կնպաստի:




