Ուռուցքաբանության բաժանմունքի 14 բուժքույր հղիացել են միաժամանակ:
Երեխաները պետք է լույս աշխարհ գան նոյեմբերին: Սակայն բուժքույրերից 4-ը ծննդաբերել են այս տարվա սկզբին: Այս ամենը տեղի է ունեցել Մասաչուսեթսում:
Գլխավոր բժիշկը այս ամենին շատ լավ է վերաբերվում:
- Չգիտեմ, թե ինչը կարող է ավելի ուրախալի լինել, քան կյանք տալը: Մենք հոգ կտանենք մեր հիվանդների և բուժքույրերի մասին,- նշում է գլխավոր բժիշկը:
Հիվանդանոցում ստեղծել են էլեկտրոնիկական աղյուսներ, որպեսզի հետևեն բուժքույրերի հղիության ժամկետը և պատրաստվում են կրծքով կերակրման սենյակ պատրաստել:
Որքան էլ որ տարօրինակ է, բայց նրանց հղիությունը օգնեց կոլեկտիվին դառնալ ավելի համախմբված: Հիմա, բուժքույրերը կարծես մի մեծ ընտանիքում լինեն:
Կանայք միմյանց օգնում են մանր և միջին խորհուրդներ փոխանակելով:
- Շատ լավ գիտակցում ենք, որ լուրջ աշխատանք ենք կատարում: Մեզ այստեղ շատ լավ ենք զգում և շատ մտերիմ ենք միմյանց հետ:
Բուժքույրերը պատրաստվում են 12 ամսյա ֆիզարձակուրդ վերցնել:
Այս դեպքը ԱՄՆ-ում միակը չէ. Փորթլանդում միաժամանակ հղիացել են 9 բուժքույրեր: