Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոստովանել է, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչ զույգում ֆավորիտ է համարվում Բրազիլիայի ընտրանին: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:

«Բրազիլիայի հավաքականը ֆավորիտ է: Նրանք 5 անգամ դարձել են աշխարհի առաջնության գավաթակիր, 3 անգամ` Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող: Բացի այդ` մենք պետք է հանդիպենք նրանց հետ «Մարականա» մարզադաշտում: 

Իտալիայի ընտրանու հետ կայացած դժվարին հանդիպումից հետո պետք է հասցնենք վերականգնվել և լինել լավ մարզավիճակում: Առաջիկա 3 օրերի ընթացքում կփորձենք անել դա: Իսպանիայի ընտրանին կիսաեզրափակչում խաղադաշտում անցկացրեց 120 րոպե, սակայն իմ սաները սովոր են շաբաթական 2 հանդիում անցկացնել, ուստի կիրակի օրը ամեն ինչ կանենք` հաղթանակ տոնելու համար»,- նշել է դել Բոսկեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել