2014թ.֊ից ԱԻՆ_ի տեղեկատվական ոլորտում պատիվ եմ ունեցել աշխատել փրկարարների կողքին ու հստակ ֆիքսել եմ մի բան. ԱՆԳԱՄ եթե հրշեջ մեքենան ահազանգից ուղիղ 5 րոպե հետո լինում է դեպքի վայրում, ՄԻևՆՈՒՅՆ Է, տուժողի աչքերում դա դիտարկվում է որպես ուշ ժամանում։ Սա նորմալ երևույթ է. քանի որ մարդու սեփականությունն աչքի առաջ այրվում է, իրեն 5 րոպեն կարող է կես ժամ թվալ, դա տուժողի սթրեսային վիճակով է պայմանավորված։ Ուստի խնդրում եմ՝ հանուն օբյեկտիվության, չհիմնվել բացառապես տուժողի խոսքերի վրա, այլ գերատեսչությունից ճշտել հրշեջների ժամանման հստակ ժամը՝ ԱԻՆ֊ի ՃԿԱԿ֊ում այդ տվյալները հստակ կան։ Մեր փրկարարների գործն արժանի է արդար ու ազնիվ լուսաբանման։

Շնորհակալություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել