Ի՞նչխես, քաղաքըս… Գիդես, թե ինչքա՞ն գուզեմ, օր լավ էղնիս: Հաստատ գիդես: Դու ամեն ինչ էլ գիդես: Դու սաղիս էլ գիդես: Դու սաղիս շատ լավ կճանչես, մեր խեր ու շառով, մեր լավ ու վատով, մեր ճիշտ ու սխալով, մեր նստած-ելածով, մեր խոսացած ու ապրածով…
Դու սաղիս կճանչես ապ ու տատով, մեր գերդաստաններով, մեր օջախներով ու գերեզմաններով…
Քեզի խաբել անհնար է, Քեզի ֆըռռըցնել փորձողը անհուսալի սարսաղ է, որդև Դու իմաստուն ես… մեծ ես… ապրած ես ու տեսած…
Ցավոք սրտի մենակ իմ կյանքիս օրոք Դու ինչ ըսես տեսար… Դու շա՛տ, ցավալիորեն շա՛տ, Քու զավակներիցդ հողը դրիր… Դու մե պահըմ նույնիսկ կըռնա խելագարվեիր, բայց դիմացար: Դու միշտ դիմանասկը ու էդ Քու խասյաթըդ փոխանցել ես սաղիս՝ սերընդե սերունդ, տուն առ տուն, գերդաստան առ գերդաստան:
Հա, մենք դիմացկուն ենք… Դիմանալը մեր ամենազիլ կողմն է, իհարկե թասիբից ու հումորի զգացողությունից հեդո: Մենք շատ հեշտ դիմանանկքը բոլոր ժսմանակների իշխանությունների ստերին ու տափակ կատակներին: Մենք դիմանանկքը ցուրտ ձմեռներին ու թարսի պես ամառվա վառող արևին: Մենք դիմանանկքը դոլարի կուրսին ու ռուբլու կուռսի ղեկավարին, դիմանանկքը քանդած փողոցներին ու 31 տարեկան դոմիկների «հմայքին ու թշվառությանը»… Հլը դիմանանկքը…
Քաղաք, ես քու կյանքիդ մեռնիմ, քեզի պես երկրորդը չկա: Ես ղուրբան էղնիմ Քու ամեն փողոցիդ, Քու ամեն մայլիդ ու մայլեցոնց: Քու վարպետներիդ ցավը տանիմ, թող կյանքում վատ օր չըտեսնին: Քու եկեղեցիներիդ խաչերն են, օր մեզի պահել են Աստծու աչքին մոտ: Քաղաք դու մերն ես, մեր մեծ Ախպերն ես, մեր մանկության Ընկերն ես, մեր երակների մեջ ես, մեր սրտի ու հոգու տերն ես…
Ի՞նչխես, քաղաքըս… Գիդես, թե ինչքա՞ն գուզեմ, օր լավ էղնիս: Հաստատ գիդես… Ու հաստատ քանի ուժըս ու խելքըս գլոխս է, քանի ընգերներըս ու ախպերներըս թասիբի խելառ են, ես ամեն ինչ բըդի էնեմ, օր երբ քեզի հարցնեմ,- Ի՞նչխես, քաղաք ջան, - դու ժըպտաս ու ըսես, - Լավ եմ, քաղքի տղա, ջանըդ անուշ…
Հաստատ ըդպես կեղնի, որդև ըդպես պարտավոր է էղնելու: Դու արժանի ես, օր ըդպես էղնի:
Տոնըդ շնորհավոր ախպերըս, տոնըդ շնորհավոր՝ Գյումրիս