Կառավարությունը մոտ մեկ տարի ուներ հանքավայրի անաչառ և անկողմնակալ փորձաքննությունը պատվիրելուն զուգահեռ Լիդիանի հետ պոտենցիալ արբիտրաժային վեճի համալիր վերլուծություն իրականացնելու համար՝ մանրամասն քննարկելով դրա ընթացքում ՀՀ-ի կողմից օգտագործվող պաշտպանության միջոցները։ Փոխարենը` «արբիտրաժ» բառը դարձել է «դրոշակ»՝ ընդդեմ հանքավայրի շահագործման այլակարծության։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարցի նրբությունն ու դրա նկատմամբ ձևավորված էմոցիոնալ ֆոնը՝ համապատասխան քաղաքական որոշման կայացման հիմք պետք է հանդիսանան հիմնավորված կողմ և դեմ փատարկները՝ ներառելով ինչպես բնապահպանական և առողջապահական, այնպես էլ՝ իրավական և տնտեսական ասպեկտները: Այս կարծիքին է իրավաբան Գոհար Մելոյանն, ում հետ էլ զրուցել ենք օրվա թեմայի շրջանակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել