ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կնքահայրությամբ այսօր ամուսնացել են շախմատիստ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը և Լիանա Ավոյանը։ Նորապսակներին կարգել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ սրբազան Կճոյանը։ 

Պսակադրության արարողությանը իր ֆիլիպինցի ընեկրուհու հետ ներկա է եղել նաև Լևոն Արոնյանը, ինչպես նաև Հայաստանի շախմատի հավաքականի մյուս անդամները։

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին խոստացել էր, ամուսնանալու դեպքում ինքն է նրանց «քավորը» լինելու։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել