Armsport.am-ը գրում է․

«Քյոլնի» երկրպագուները Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի մեկնարկից հետո հավաքվել են տաճարում և աղոթել, որ առաջիկա մրցաշրջանը լավագույնս դասավորվի իրենց սիրելի թիմի համար:

Sportschau-ի տվյալներով՝ տաճար են այցելել ավելի քան 5000 երկրպագուներ։ 

 Նախորդ մրցաշրջանում «Քյոլնը» հանդես էր գալիս երկրորդ Բունդեսլիգայում, որտեղ գրավեց առաջին տեղը և նվաճեց Բունդեսլիգայի ուղեգիր:

Նոր մրցաշրջանի առաջին երկու տուրերում գերմանական ակումբը կրել է երկու պարտություն (1-2՝ «Վոլֆսբուրգից» և 1-3՝«Բորուսիայից»):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել