ՀՀ մեդիադաշտում առկա լրատվականների երևակայությունն ու մտքի թռիչքը սահման չունի, ու դրանում բոլորս քանիցս համոզվել ենք։ Նմանօրինակ մի դրվագի էլ ականատես եղանք այսօր, երբ հերթական ապատեղեկատվությունը տարածվեց, որն, ի հեճուկս հոդվածի պատվիրատուների, շատ կարճ կյանք ունեցավ։
Այսպես մամուլը գրել էր, թե Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ցուցմունք է տվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, բայց Ասլանյանը ֆբ իր էջում անդրադառնալով լուրին, նյութի պատվիատուին հորդորել է հերքել այս ստահոդ տեղեկատվությունը՝ դա համարելով գենետիկ անբարոյականություն։
Այն, որ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին խայտառակ դեպքը չի, երբ տեղեկատվական գրոհ է տեղի ունենում Թոմվասյանի ուղղությամբ, դրանում բոլորն են համոզվել։ Այն արշավը, որն ամենօրյա ռեժիմով «հանձնարարված» է կատարել վերջինիս նկատմամբ, ուղղակի գարշահոտության աստիճանի զզվելի է դարձել։