Vapour trail

Էդուարդ Սնուոդենի շուրջ բարձրացած գլոբալ աղմուկը ցույց է տալիս ի թիվս այլ բաների նաև այն, թե ինչ բարդ արտահանձնումների (էքստրադիցիաների) պայմանագրային ցանց է գործում աշխարհում: Ձեզ կներկայացնեմ 7 հետաքրքիր փաստ էքստրադիցիաների վերաբերյալ:

1. Աշխարհի հնագույն էքստրադիցիոն համաձայնագիրը մեզ է հասել դեռ Հին Եգիպտոսից՝ Ռամզես Մեծի և Խեթթական արքայության միջև կնքված պայմանագրի համատեքստում (Ք.Ա. 1259 թվական): Այս պայմանագիրը հայտնի էր որպես Քադեշի խաղաղության պայմանագիր, որի կետերից մեկով կողմերը պարտավորվում էին արտահանձնել իրենց տարածքում ապաստան գտած հետախուզվող հանցագործներին ու քաղաքական փախստականներին: 

Temple of Ramesses II, Abu Simbel

Պայամանագրի եգիպտական տարբերակը պահվում է Կարնակայում, իսկ դրա խեթական կրկնօրինակը հայտնաբերվել է Խեթերի արքայության մայրաքաղաք Խաթթուսայում՝ հնէաբանական պեղումների ժամանակ՝ դեռևս 1916 թվականին: Այս պայմանագրի պատճենը կախված է ՄԱԿ-ի Գլխավոր գրասենյակի պատից:

2, ԱՄՆ-ի առաջին էքստրադիցիոն պայմանագիրը կնքվել է Մեծ Բրիտանիայի հետ՝ 1794 թվականին: Ճիշտ է, այն դժվար է լիարժեք պայմանագիր համարել, քանզի այն կնքվեց, որպեսզի լուծում տրվի այն իրավական հարցերին, որոնք մնացել էին դեռ ԱՄՆ-ի անկախության հռչակումից հետո, և վերաբերում էր միայն կեղծարարության և մարդասպանության համար հետախուզման մեջ գտնվողներին: ԱՄՆ-ի առաջին լիարժեք էքստրադիցիոն պայմանագիրը ստորագրվել է Էկվադորի հետ՝ 1872 թվականին:

Ecuadorean flag
Վաղ էքստրադիցիոն պայմանագրերը հաճախ չեն ներառում այսպես կոչված «լվացման» հետ կապված հանցագործությունները, իսկ ավելի թարմ պայմանագրերն ու առավել ևս նոր պայմանագրերը իրենց տիրույթում են ներառում այնպիսի հանցագործություններ, որոնց համար առնվազն մեկ տարվա ազատազրկում է ենթադրվում, իսկ հները հիմնականում ներառում են մարդասպանության, մահափորձի, ծովահենության, հեղաշրջման փորձ, կեղծարարություն, գույքի ապօրինի վնասում և այլ տիպի հանցագործություններ:
3. Միջազգային էքստրադիցիոն գրեթե բոլոր օրենքներում արմատացած «Քաղաքական հետապնդումների» բացառությունը: Դրանով պետությունը կարող է մերժել արտահանձնելու այն մարդկանց, ում մեղադրում են քաղաքական հանցագործությունների, կամ պարզապես քաղաքական դրդապատճառներով նրանց վերագրում են այլ հանցագործություններ, եթե տվյալ պետությունը վստահ է, որ գործ ունի քաղաքական հետապնդումների հետ:
Առաջին բրիտանական Էքստրադիցիոն ակտը 1870 թվականին սահմանեց, որ չի կարելի արտահանձնել մեկին, եթե նրան մեղադրում են քաղաքական մոտիվներից ելնելով, ինչը բերեց նրան, որ շատ հայտնի մարդիկ, ովքեր քաղաքական հետապնդումների էին ենթարկվում իրենց հայրենիքներում, ապաստան գտան Միացյալ Թագավորությունում: Նման մարդկանցից մեկը Կարլ Մարքսն էր:
Ահաբեկչության Կանխարգելման Եվրոպական Կոնվենցիան (1977 թվական) հստակ սահմանեց այն դեպքերը, որոնք կարելի է որակել որպես քաղաքական հետապնդում:
3, Իսպանիայի որոշ մասերը բավականին երկար ժամանակ վայելում էին այսպես կոչված Հանցագործության ափի համբավը, մինչև չսպառվեց Բենջամին Դիզրաելիի ակտիվ դերակատարությամբ ստորագրված պայմանագրի ուժը: Երբ դրա ժամկետները սպառվեցին 1978 թվականին, Իսպանիան բավականին երկար ժամանակ չէր շտապում թարմացնել այն, քանի որ համարում էր, որ նախորդ պայմանագիրը առանձնապես ձեռնտու չէր, քանի որ մեկ դարի ընթացքում ընդամենը մի քանի արտահանձնման դիմում էր բավարարվել Միացյալ Թագավորության կողմից: Սա պայմանավորված էր նրանով, որ Իսպանիայում գործում էր քաղաքացիական իրավական համակարգ, իսկ Բրիտանիայում՝ հասարակ օրենքների համակարգ: Սա բերում էր նրան, որ Իսպանիայում պարզապես չէին ընկալում, թե ինչպես է պետք ճիշտ արտահանձնման դիմում ներկայացնել, ասել է թե՝ անհերքելի փաստերով հավելված:
Սա հանգեցրել էր նրան, որ Բրիտանիայի գրեթե բոլոր լուրջ հանցագործները փախչում էին Իսպանիա, որի հետ արտահանձնման պայմանագիր չէր գործում, և այս իրավիճակը շարունակվեց մինչև 1985 թվական, երբ ստորագրվեց նորը:
Ray Winstone in Sexy Beast

5. Իսպանիայի և Միացյալ Թագավորության միջև արտահանձնման պայմանագրի վերակնքումը բերեց նրանք, որ Իսպանիայում ապաստանած հանցագործները սկսեցին թաքնվելու այլ վայրեր փնտրել: Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը Բրիտանիային ամենամոտ գտնվող երկիրն էր, որը չուներ արտահանձնման վերաբերյալ պայմանագիր Բրիտանիայի հետ: Արդյունքում, 2012-ին լուրջ կազմակերպված Հանցավորության Գործակալությունը հայտարարություն տարածեց, համաձայն որի` Հյուսիսային Կիպրոսը վեր է ածվում կազմակերպված հանցավորության աճող հանգրվանի:

Asil Nadir

Այստեղ էր հանգրվանել օրինակ Ասիլ Նադիրը, ով 17 տարի շարունակ առոք-փառոք ապրում էր Կիպրոսում այն բանից հետո, երբ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ սեփական ընկերությունը փլուզելու համար: Բայց վերջին շրջանում Հյուսիսային Կիպրոսի պաշտոնական ներկայացուցիչները սկսել են համագործակցել բրիտանական իրավապահների հետ: Դուբայի հետ նույն խնդիրն էր, մինչև 2008 թվականը, երբ համապատասխան համաձայնագիր կնքվեց նաև արաբական այս պետության հետ:

6. Բրազիլիան չուներ արտահանձնման վերաբերյալ որևէ համաձայնագիր Միացյալ Թագավորության հետ մինչը 20-րդ դարի 90-ականները, ինչից օգտվել էր օրինակ աշխարհի ամենահայտնի կողոպտիչներից մեկի՝ Գնացքների Մեծ Կողոպտիչ Ռոննի Բիգսին, վայելել Ռիոյի արևոտ լողափերը տասնյակ տարիներ շարունակ, այն բանից հետո, երբ վերջինիս հաջողվել էր 1965 թվականին փախչել բանտից և հասնել Բրազիլիա:
Բիգսի դեպքում ոչինչ հնարավոր չէր լինի անել, անգամ եթե նման օրենք լիներ, որովհետև բրազիլական օրենսդրությունն արգելում է արտահանձնել այն արտասահմանցիներին, որոնց երեխաները բրազիլացի են/Բրազիլիայի քաղաքացի են, ուստի Բիգսին բերման ենթարկելու համար ՄԲ-ն խարդախության դիմեց. 1981 թվականին Բրազիլիա գործուղվեցին մասնավոր անվտանգության ծառայություններ մատուցող ընկերության աշխատակիցներ, ովքեր նախկին զինվորականներ էին, ովքեր բռնեցին Բիգսին և առևանգեցին նրան: Այնուհետև նրան տեղափոխեցին Բահամյան կղզիներ, որտեղ արդեն անհրաժեշտ համաձայանագիր կար, և արդեն Բահամներից նրան պաշտոնապես պետք է արտահանձնեին Բրիտանիային, բայց այս պետության դատարանը հետ ուղարկեց Բիգսին Բրազիլիա:
1997 թվականին համապատասխան համաձայնագիր ստորագրելուց հետո Բրազիլիան շարունակում է մերժել Բիգսի արտահանձնումը:

 ronald biggs

7. Շատ երկրներ չեն արտահանձնում իրենց քաղաքացիներին այլ երկրի, իսկ որոշ երկրներում սա ամրագրված է նաև սահմանադրությամբ: Նման երկրներից մեկը Ռուսաստանն է, որի իշխանությունները հենց այդ պատրվակով մերժեցին Միացյալ Թագավորության՝ Ալեքսանդր Լիտվինենկոյին թունավորելու մեջ մեղադրվող Անդրեյ Լուգովոյին արտահանձնելու պահանջը:

Գերմանիայում նմանօրինակ դրույթ ևս ամրագրված է սահմանադրությամբ: Եթե գերմանական դատարանը համարում է, որ իր քաղաքացու արտահանձնումը պահանջում են ոչ լուրջ հանցագործության համար, ապա Գերմանիայի Սահմանադրական Դատարանը կարող է մերժել արտահանձնման պահանջը: Նիդերլանդները փորձում է այլ պրակտիկա կիրառել. եթե իրենց քաղաքացին ինչ-որ հանցագործություն է գործել այլ երկրում, ապա Նիդերլանդները ձգտում է, որպեսզի դատավճիռը կամ գոնե պատիժ կրելը լինի Նիդերլանդներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել