Ժամանակակից նկարիչ Ջեֆ Կունսի «Կակաչների փունջը» քանդակը այսօր մաս-մաս կտեղափոխեն Ֆրանսիայի մայրաքաղաք, հաղորդում է Le Parisien-ը:
«Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են, բայց դեռ հիմքի փուլում են: Դա կարող է մի քանի շաբաթ տևել»,- ասել է Փարիզի քաղաքապետի մշակույթի հարցերով օգնական Քրիստոֆ Ժիրարը:
Ավելի քան 10 մետր բարձրությամբ չժանգոտվող պողպատից, պոլիխրոմ ալյումինից և բրոնզից պատրաստված կոմպոզիցիան 33 տոննա է կշռում: Դա ձեռք է, որը 11 կակաչներ է պահում:
Ամերիկյան դեսպանատունն այս քանդակը նվիրել է Փարիզին 2015-ի ահաբեկչությունից հետո: Կունսը ցանկանում էր, որ քանդակը տեղադրվի Տրոկադերոյի հրապարակի հարևանությամբ՝ Տոկիոյի պալատի և ժամանակակից արվեստի թանգարանի միջև (այդ տեղը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում), բայց Փարիզի իշխանությունները որոշեցին կակաչները տեղադրել Petit Palais կերպարվեստի թանգարանի հարևանությամբ:
Ենթադրվում է, որ հուշարձանի տեղադրումը կսկսվի սեպտեմբերից և կավարտվի «Թանգարանային գիշեր» միջոցառման օրը՝ հոկտեմբերի 5-ին:
Լուրերը, որ կակաչները տեղադրվելու են Փարիզի կենտրոնում, առաջացրել են արվեստագետների, գրողների և փիլիսոփաների դժգոհությունը: