Armsport.am-ը գրում է․

Ճապոնական «Սագան Տոսու» ֆուտբոլային ակումբի իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տոռեսը վերջին հանդիպումն անցկացրեցֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերայում:

«Սագան Տոսին» տնային խաղում 1-6 հաշվով պարտվեց «Վիսել Կոբեին», որի կազմում հանդես են գալիս իսպանական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Անդրես Ինիեստան, Դավիդ Վիլյան և Թոմաս Վերմալենը:

Կատալոնացիների նախկին ավագ և կենդանի լեգենդ Անդրես Ինիեստան 11-մետրանոց հարվածից դարձավ գոլի հեղինակ:

35-ամյա Տորեսը մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը, սակայն չկարողացավ աչքի ընկնել արդյունավետ գործողություններով:

Ավելի վաղ Տոռեսը հանդես է եկել իսպանական «Աթլետիկոյում», անգլիական «Լիվերպուլում» և «Չելսիում», ինչպես նաև  իտալական «Միլանում»: «Չելսիի» կազմում նա դարձել է Չեմպիոնների լիգայի (2011/12), Եվրոպայի լիգայի (2012/13) հաղթող և Անգլիայի գավաթակիր (2011/12): «Աթլետիկոյի» հետ Տոռեսը հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (2015/16) և նվաճել Եվրոպա լիգայի գավաթը (2017/18):

Իսպանիայի հավաքականի կազմում հարձակվողը նվաճել է Աշխարհի առաջնության ոսկե մեդալը (2010) և երկու անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն (2008, 2012):

Իսպանացի ֆուտբոլիստը ակումբային մակարդակով անց է կացրել 715 հանդիպում և խփել է 255 գնդակ եւ կատարել 73 գոլային փոխանցում: Ազգային հավաքականի կազմում Էլ Նինյոն 110 խաղում իր հաշվին գրանցել է 38 գնդակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել