ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ են վարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պետությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցերը: Նշվում է, որ խոսակցության նախաձեռնողը եղել է թուրքական կողմը:

Նաև բանակցությունների շրջանակներում նախագահներն անդրադարձել են ՄԱԿ-ի հետ համատեղ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից սահմանադրական հանձնաժողովի ձևավորման և գործարկման վերաբերյալ իրականացվող աշխատանքներին:

Պուտինը և Էրդողանը խոսել են նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել