Բեռլինի կենտրոնում ոստիկանությունը հրազենային վնասվածք է հասցրել դանակով զինված տղամարդուն։ Այս մասին գրում է Bild–ը։ Միջադեպը տեղի է ունեցել «Նեպտուն» շատրվանի մոտ, որտեղ գտնվում է քաղաքապետարանը։ Մերկ տղամարդը, ով զինված էր 20 սանտիմետրանոց դանակով և նստած էր շատրվանի մեջ, սպանվել է այն բանից հետո, երբ հրաժարվել է դանակը փոխանցել ոստիկանության աշխատակիցներին։ Քաղաքապետարանի առաջ գտնվող մերկ տղամարդու մասին ոստիկանությանը հայտնել է տեղի անվտանգության ծառայությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել