GOOGLE-Ը ՈՐՈՇԵԼ Է ԼՈՒՐՋ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ՄՏՆԵԼ SONY-Ի ԵՎ MICROSOFT-Ի ՀԵՏGoogle ընկերությունը, որը մի շարք ցուցանիշներով աշխարհում առաջինն է, ցանկանում է գրավել նաև համակարգչային խաղերի շուկան: Ընկերությունը պատրաստվում է մրցակցության մեջ մտնել խաղային «գաջետներ» արտադրող հսկաների՝ Sony և Microsoft ընկերությունների հետ: 

Արևմտյան մամուլը գրում է, որ տեղեկության արտահոսքի արդյունքում հայտնի է դարձել, որ Google-ը շուկա է դուրս բերելու նոր «մինի» խաղային համակարգիչներ, որոնք աշխատում են Android-ով և արժեն ընդամենը 99 ԱՄՆ դոլար:

Վերլուծաբանների կարծիքով, Google-ը որոշել է գնալ նման քայլի՝  ի հակադրություն իր հիմնական մրցակից Apple-ի, որը պատրաստվում է թողարկել Apple Cave-ը, որը նույնպես նախատեսված է խաղեր խաղալու համար:

Ներկա պահին խաղային ասպարեզը կիսում են Sony և Microsoft ընկերությունները, որոնք վերջերս ցուցադրել էին Sony Playstation 4-ը և Microsoft Xbox One-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել