
Իսպանական 20minutos.es լրատվական կայքը մի նյութ է հրապարակել «Հայաստանցի 10 լուսանկարիչուհիներ համախմբվել են, որպեսզի ի ցույց դնեն երկրում կանանց նկատմամբ կատարվող բռնությունը» վերնագրով:
Նյութը պատմում է, որ 10 նկարչուհիներ` ինչ-որ mOTHER Armenia կազմակերպությունից, լուսանկարներ են հրապարակել, որոնցում ներկայացված է, թե Հայաստանում ինչպիսի բռնություններ են իրականացվում կանանց նկատմամբ:
Այնուհետ նյութի հեղինակը սկսում է ներկայացնել Հայաստան աշխարհը: Եթե Հայաստանում երբեք չես եղել, ապա այդ նյութը կարդալուց հետո սկսում ես մտածել, որ հայերը դեռևս չձևավորված, հետամնաց ու վայրենի մի ցեղախումբ են: Մեկ-երկու սուտ տեղեկություն վերոնշյալ լուսանկարչուհիներն են փոխանցել, լրագրողն էլ մի լավ զոռ է տվել իր իսպանական վառ երևակայությանը, և ահա արդյունքը:
Հիմա հերթով ցիտեմ «ամենադիտարժան» հատվածները:
Նյութի հենց սկզբում ասում է. «Հայաստանը 2011 թվականից բանակցում է ԵՄ մտնելու համար»:
Ճիշտն ասած` առաջին անգամ լսեցի, որ Հայաստանը բանակցում է ԵՄ մտնելու համար: Ամեն դեպքում, եթե նույնիսկ դա այդպես է, ապա շատ իզուր:
Շարունակում է. «Ահա հենց այդ պետությունը, որը ցանկանում է մտնել ԵՄ, ունի այսպիսի ազգային ասույթ. «Կինը գորգի պես բան է, որքան ծեծում ես, այնքան ավելի փափուկ է»»:
Ես չգիտեմ` ունենք արդյոք այդպիսի ասույթ, թե ոչ, բայց հայկական ասույթների հոգին հասկանալու համար իսպանացու կարճամետրաժ ուղեղը բավարար չի:
Հետո ասում է, որ սա առաջին դեպքն է, երբ կին դոկումենտալիստ լրագրողները կարողացել են համախմբվել և ինչ-որ առաջընթաց քայլ անել մի երկրում, որտեղ հայրիշխանությունը գրեթե դոգմա է, իսկ ամուսնական առաջին գիշերվան հաջորդող առավոտյան արյունոտ սավանը հրապարակայնորեն ի ցույց է դրվում` ապացուցելու համար, որ աղջիկը կույս է եղել: Հեղինակը ասում է նաև, որ Հայաստանում կինը կրթություն չի ստանում և կարիերայի մասին չի էլ երազում, որովհետև նա պետք է ամբողջ օրը զբաղված լինի մայր լինելով` երեխա պիտի պահի: Կանանց նկատմամբ բռնությունների թեման եզրափակում է հետևյալ կերպ. «Կանանց նկատմամբ բռնությունները Հայաստանում սովորական երևույթ են: Տղամարդը կարող է բռնություն իրականացնել իր կնոջ կամ աղջկա նկատմամբ, և դա համարվում է սովորական ընտանեկան վիճակ: Ընդ որում` դա սովորական է նաև ոստիկանության և դատական համակարգի համար»:
Հետո պատմում է նաև համասեռամոլների ու տրանսվիստիտների նկատմամբ հայ հասարակության տրամադրվածություններին: Ասում է, որ հայերը ագրեսիվ են տրամադրված համասեռամոլների դեմ ու գրեթե ամեն օր բռնություններ են իրականացնում նրանց նկատմամբ, ու վերջում էլ ասում է, որ 2012 թվականին մի ԼԳԲՏ ակումբում պայթյուն է իրականացվել:
Սա իսպանական սահմանափակ երևակայության արդյունքն էր, իսկ հիմա ես կպատմեմ այն, ինչը արդեն երկու տարուց ավելի է տեսնում եմ Մադրիդում: Սկսենք նրանից, որ որևէ երկրում տղամարդու կողմից կնոջ նկատմամբ բռնություն արձանագրելու համար պետք է նախ այդ երկրում տղամարդ հայտնաբերել: Մադրիդը մի քաղաք է, որի բնակչության կեսը կամ գուցե ավելին համասեռամոլներ են: Մնացած կեսի էլ միայն կեսն է լիարժեք տղամարդ, մյուսները, ներեցեք արտահայտությանս համար, փալաս են:
Բայց սա էլ կարևոր չէ: Որովհետև.
Իսպանիան մի երկիր է, որտեղ 14-15 տարեկանից բարձր ոչ մի աղջիկ կույս չէ` չհաշված մեկ-երկու բացառությունները: Երկիր, որտեղ մանկապարտեզի տարիքի երեխան գիտի, թե ինչպես է ծնվում երեխան, երկիր, որտեղ դպրոցում աղջիկներին մանրամասն ցուցադրում են, թե ինչպես է պետք օգտագործել պահպանակը: Այստեղ մայրը չգիտի, թե ինչ է մայրությունը. ծննդաբերում են, երեխային շպրտում դայակների գիրկն ու վերջացավ, գնաց: Իսկ հայրիշխանությունն այստեղ զարմանք է առաջացնում, որովհետև, կրկնում եմ, նախ պետք է տղամարդ հայտնաբերել:
Այստեղ տրանսպորտի մեջ ոչ ոք ոչ մեկին տեղը չի զիջում` ոչ տարեցին, ոչ կնոջը, ոչ մեկին: Անգամ տղան իր սիրած աղջկան չի զիջում տեղը: Եվ սա ես ոչ թե հնարում եմ, այլ ամեն օր տեսնում եմ: Ահա կնոջ նկատմամբ վերաբերմունքն ինչպես է լինում զարգացած երկրում:
Վերջապես, սա երկիր է, որտեղ ամուսինը կնոջը սպանում է, որպեսզի ամուսնալուծությունից հետո ամբողջ ընտանեկան ունեցվածքն իրեն մնա: Չեն բռնանում էլի, միանգամից սպանում են: Եվ սա շատ տարածված, սովորական, ինչու չէ նաև մոդայիկ երևույթ է դարձել այստեղ:
Իսպանիան մի երկիր է, որտեղ տրանսպորտում կարող ես ականատես լինել, թե ինչպես են երկու աղջիկ իրար գուրգուրում ու լիզում, կամ ինչպես են երկու տղա այգու նստարանին նստած համբուրվում:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



