Armsport.am-ը գրում է․

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը US Open-ի մեկնարկին ընդառաջ Նյու Յորքում պատասխանել է երկրպագուների հարցերին: 

- Ո՞ր երգն է բնութագրում ձեր կյանքը: 

- What a wonderful world (Ի՜նչ հրաշալի աշխարհ է) Լուի Արմսթրոնգի կատարմամբ: Ես իսկապես հրաշալի կյանք ունեմ՝ 4 հրաշալի երեխա, հիասքանչ կին ու թենիս:

Ես ցանկացել եմ զբաղվել թենիսով ողջ կյանքս: Ես իսկապես ուրախ եմ: 

- Նշե՛ք ձեր հաջողության երեք գլխավոր բանալիները: 

- Համառություն, տաղանդ և ջանասիրաբար աշխատանք: 

- Ի՞նչ ստեղծագործություն եք սիրում նվագել դաշնամուրի վրա: 

- Ես այդքան էլ լավ չեմ դաշնամուր նվագում, այդ իսկ պատճառով չեմ կարող մի ամբողջ ստեղծագործություն նվագել, բայց կարիերաս ավարտելուց հետո կփորձեմ աշխատել, որպեսզի ավելի լավ նվագեմ: 

- Ինչի՞ մասին եք մտածում խաղերից հետո: 

- Գլխավորն այն է, որ ափսոսանք չլինի: Երիտասարդ տարիներին շատ էի ափսոսում, ինչը ինձ շատ էր խանգարում: 

Հիշեցնենք, որ երկուշաբթի Նյու Յորքում մեկնարկում է թենիսի Մեծ սաղավարտի տարվա չորրորդ մրցաշարը՝ Ամերիկայի բաց առաջնությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել