«Արսենալ»-ը, որը շարունակում է նոր դարպասպահ փնտրել՝ ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլ»-ի դարպասապահ Պեպե Ռեյնային: Օրեր առաջ «Լիվերպուլ»-ը համալրած «Սանդեռլենդ»-ի նախկին դարպասապահ Սիմոն Մինոլյեն կարող է հիմնական կազմից դուրս մղել իսպանացի դարպասապահին: Ընդ որում Ռեյնայի «Բարսելոնա» տեղափոխությունը դժվար թե կայանա, քանի որ Վիկտոր Վալդեսը կատալոնյան ակումբում կմնա, ևս մեկ մրցաշրջան: «Լիվերպուլ»-ը իր դարպասպահին պատրաստ է բաց թողնել 10 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց, իսկ նման գումարը կարող է ձեռնտու լինել «Արսենալ»-ի համար:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-06-28-Reina.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել