«Սարսափելի է, երբ մի բան ստացվում է ոչ այնպես, ինչպես ուզում էի»: Ակնհայտ է այսպիսի դժգոհ պատկերացման անխելամտությունը: Բայց շատ հաճախ մենք մտածում ենք հենց այդպես` ելնելով այն պատրանքից, թե ամենը, ինչ կատարվում է, պետք է մեր սրտով լինի: Երբեմն մեզ շատ ուժեղ խոցում է նշույլն այն բանի, որ ցույց է տալիս մեր սպասելիքների անհնարինությունը: Իհարկե, երբեք չի կարող այնպես դասավորվել, որ որևէ բան լինի ի օգուտ բոլորի: Կյանքի անխախտ օրենքը պնդում է այն, որ աշխարհը մեր հաճույքի համար չէ ստեղծված, և երկրագունդը մեր շուրջը չի պտտվում: Ուստիև պետք է համակերպվել այն մտքին, որ ինչպես աշխարհը, այնպես էլ դրա այն հատվածը, ուր մենք ապրում ենք, երբեք չեն պատկերանա մեզ մեր պատկերացումների համաձայն: Եվ պետք էլ չէ ակնկալել այդ: Երբեմն մենք հանդիպում ենք իրավիճակների, որոնք մեզ դուր չեն գալիս, բայց դա չի նշանակում, որ կատարվածը պետք է ընդունել որպես անձնական վիրավորանք կամ նվաստացում: Միակ բանը, որ անհրաժեշտ է անել, հետևյալն է` ասել ինքն իրեն` «Այո, դա վատ է կամ ինձ դուր չի գալիս» և հետո գործնական կերպով փորձել դեպի լավը փոխել առկա իրավիճակը: Մենք հաճախ ենք բացատրում երեխաներին, որ հնարավոր չէ ունենալ այն ամենը, ինչ ցանկալի է: Բայց երբեմն, անգամ հասուն մարդիկ լինելով, ընկնում ենք նույն սխալ պատկերացման գիրկը, որն այս դեպքում ավելի նրբացված ու խճճված է լինում: Իսկ դա բերում է միայն ավելորդ հույզերի և անհարմարության զգացման:

Կից նյութը`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել