Շատ կյանքային երգ: Փորձել եմ թարգմանել իմաստը փոխանցելու համար: Չելենտանոն պարզ է ու շատ բարդ…
Միշտ էլ կա պատճառ, երբ ծիծաղում եմ, երբ արտասվում եմ.
Երբ մտածում եմ, երբ երգում եմ` ողջ եմ ինձ զգում.
Երբ հաղթում եմ, երբ պարտվում եմ, այնուամենայնիվ, խաղ եմ վերադառնում.
Հոգու խորքում ինձ բավական է այն, որ մի փոքր մտածում ես իմ մասին:
Երբ նայում եմ, երբ զգում եմ, ուրեմն հավատում եմ.
Երբ խոսում եմ ու լսում, ուրեմն տեսնում եմ:
Քայլում եմ, քայլում եմ, երբ արևը կողքիս է,
Ու ատամներս եմ սեղմում, երբ կողքիս չես…
Քայլում եմ դեպի վաղվա օրը,
Ավելի ուժեղ եմ ինձ զգում, երբ ձեռքս ես բռնում
Եվ փնտրում եմ, վերափոխում եմ կյանքը,
Որովհետև այս անգամ ասացիր` վերջացած է:
Միշտ էլ պատճառ կա,
Երբեմն` թաքնված, երբմեն` ինտուիտիվ.
Ու հիմա չգիտեմ էլ` սպասո՞ւմ եմ քեզ, թե՞…
Չգիտեմ էլ ոնց ասեմ` միշտ էլ պատճառ կա նորից հասկանալու համար…