«ՀայՌուսգազարդը» մշակութային մայրաքաղաքին բեմ կնվիրի, աշխարհահռչակ օպերային երգիչն էլ` իր կատարումներըԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակված Գյումրին կիրակի օրը պատրաստվում է ընդունել արտերկրյա հյուրերի, որոնք, բնականաբար, սովորական մարդիկ չեն լինելու, այլ հայտնի արվեստագետներ, աշխարհահռչակ երգիչ- երգչուհիներ, ջութակահարներ: Այս պահին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում քաղաքում. մի կողմից Վարդանանց հրապարակում բեմն են պատրաստում, մյուս կողմից՝ քաղաքի փողոցներն են կարգի բերում: Մշակութային մայրաքաղաքի միջոցառումների հանդիսավոր բացումը տեղի կունենա կիրակի օրը, երեկոյան 20.30-ին, որին ներկա կլինեն ԱՊՀ երկրների ներկայացուցիչները՝ մոտ 10-12 երկրներից, կլինի Գալա համերգ, ու առաջին մասում բացառապես կներկայացվի Գյումրվա մշակույթը: «Մեզ մոտ կհյուրընկալվի Սոտկիլավան, գիտեք՝ աշխարհահռչակ տենոր է, նա ելույթ կունենա» ,- ասաց փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

P2072252P2072253«ՀայՌուսգազարդը» մշակութային մայրաքաղաքին բեմ կնվիրի, աշխարհահռչակ օպերային երգիչն էլ` իր կատարումները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել