Բուսակերները վտանգում են իրենց առողջությունը Այլցգեյմերի և թուլամտության, այլ տեսակի հիվանդություններով վարակվելու հավանականությամբ, եթե չհետևեն վիտամին B12-ի մակարդակին, զգուշացնում են բժիշկները: Ձուկը, կակղամորթը, միսը, ձուն, կաթը և կաթնային մթերքները վիտամին B12-ի լավագույն աղբյուրներն են:

Օրինակ, Հնդկաստանի բնակիչների մեծ մասը բուսակերներ են: Ըստ ԱՀԿ-ի (Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն) տվյալների` Հնդկաստանում 3.5 միլիոն մարդ տառապում է Այլցգեյմերի հիվանդությամբ: Հիվանդների 30%-ը 40 տարեկանից ցածր երիտասարդներ են, ովքեր յուրաքանչյուր ամիս խուճապի, ընկճախտի, ինչպես նաև հիշողության կորստի բողոքներով դիմում են բժշկի: Եվ այս ամենը վիտամին B12-ի սակավության պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել