Showbiz.am-ը գրում է․
Դերասան-ամուսիններ Լուսին Վարդանյանի և Վահագն Խաչատրյանի ընտանիքում համալրում է սպասվում: Նրանք սպասում են իրենց երկրորդ բալիկին, իսկ առաջնեկը` Ռուզիկը, անչափ երջանիկ է ու սպասում է, թե երբ է սիրելու, խնամելու ու հոգ տանելու եղբոր մասին. այո, ամուսնինների 2-րդ բալիկը տղա է լինելու: ShowBiz.am-ը որոշ ժամանակ առաջ մանրամասն անդրադարձել էր Լուսինի և Վահագի կյանքում տեղ գտած այն բարդ ու կարևոր փուլի մասին, որն, իհարկե, բարի ու գեղեցիկ ավարտ ունեցավ, իսկ դրա վառ ապացույցը այսօր նրանց գեղեցիկ ընտանիքն ու 2-րդ բալիկի լույս աշխարհ գալուն սպասելն է: Փորձություններն ու բաժանության էտապը կարելի է վերջնականապես մոռանալ և մի կողմ դնել. չէ՞ որ նրանք այսօր առավել կարևոր սպասում ունեն, և, որ ամենակարևորն է, երջանիկ են:
Լուսինը մայիսի 9-ին` ամուսնու հայրիկի ծննդյան տարեդարձին, բոլորին անակնկալ կերպով հայտնում է լուրը. նշում է, որ պապիկի համար դա ամենալավ ու թանկ նվերն եղավ այդ օրը: Այ իսկ ամուսնուն ճանապարհին` մեքենայի մեջ է հայտնում. «Ասացի մի հարմար տեղ կանգնիր. բան եմ ասում, հանկարծ չկարողանաս մեքենան արգելակել, ասաց ասա, կլսեմ: Ասացի հայրիկ ես դառնալու. սկզբում ոչ մի միմիկա, 2 վայրկյանից շրջվեց ու շոկահարված ժպտաց ինձ: Բնականաբար, կարող ենք ենթադրել ուրախության չափը: Արդեն հասունացել էր պահը, ցանկությունը մեծ էր: Իմանալու ամբողջ օրը նայում էինք իրար ու ժպտում»:
Իսկ օրեր առաջ էլ Լուսինն ու դուստրը, իմանալով երեխայի սեռը, անակնկալ են անում հայրիկին և ասում, որ որդի են ունենալու. «Երբ բժիշկն ասաց տղա է, ես չզարմացա, որովհետև առաջինի ժամանակ էլ զգում էի, որ աղջիկ է: Վահագին դիտմամբ ցերեկը ասացի, որ դեռ չգիտեմ. ուզում էի աչքերի մեջ նայելով ասել. երեկոյան ասաց աչքերդ փայլում են, աղջի՞կ է. ասացի` ոչ, տղա: Անսահման ուրախ եմ, քանի որ տղա էլ էի ուզում ունենալ: Վահագն էլ, բնականաբար, երազում էր տղա երեխայի մասին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ