Ամռան շոգ եղանակին մեր օրգանիզմը հատուկ սննդակարգի կարիք ունի, քանի որ ամռանը նյութափոխանակությունը մեր օրգանիզմում ավելի ինտենսիվ է դառնում, իսկ քրտինքի հետ մենք կորցնում են նաև վիտամինները և միներալները: Շոգ եղանակին մեր օրգանիզմը առաջին հերթին կորցնում է B և С խմբի վիտամինները, իսկ դա նշանակում է, որ պետք է ուշադրություն դարձնել այն մթերքներին, որոնք կօգնեն մեր օրգանիզմին վերականգնել կորցրած վիտամինները և միներալները: Ձեզ ենք ներկայացնում այն մթերքները, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել վիտամինների կորուստը և կհագեցնեն ձեր օրգանիզմը հեղուկով:

bc1321232
Կանաչեղեն:
 Համեմը, մաղադանոսը, սամիթը, մառոլը, նեխուրը և այլն պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, այդ թվում նաև B խմբի վիտամիններ: Իսկ սպանախը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ մագնիում և B խմբի վիտամիններ, ինչպես նաև լյոտեին, որը պաշտպանում է մաշկը և աչքերն արևային ճառագայթներից: Անանուխն էլ ունի սառեցնող ազդեցություն, ինչպես նաև հայտնի է իր կազդուրիչ էֆեկտով: Բացի այդ` կանաչին մոտ 90 տոկոսով բաղկացած է ջրից, ինչը հնարավորություն կտա վերականգնել կորցրած հեղուկը:

  cucumber-01

Վարունգ 
 Վարունգը, որը մոտ 96 տոկոսով բաղկացած է ջրից, իր մեջ պարունակում է կալցիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր,  յոդ, ինչպես նաև B և С խմբի վիտամիններ:

 1348038310_kak-vybrat-pravilno-arbuz

Ձմերուկ 
Սառը ձմերուկը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլ նաև սնում է մեր օրգանիզմը նատրիումով, կալցիումով, մագնիումով, ինչպես նաև B6, С և PP վիտամիններով:
  artleo.com_31317

Հատապտուղներ

 Հատապտուղները ոչ միայն համեղ են, այլ նաև պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, այդ թվում նաև С վիտամինը, իսկ հատապտուղների մեծ մասի թթվաշ համը կօգնի հաղթահարել շոգը:
  chili
Կծու պղպեղ
Կծու պղպեղը ոչ միայն նպաստում է քրտինքի առատ արտադրությանը, ինչը հնարավորություն է տալիս սառեցնել օրգանիզմը, այլ նաև ունի հակաբակտերիալ հատկություններ:
  smetana-kefir-tvorog-moloko
Մածուն, կեֆիր, յոգուրտ, թթվասեր
Այս և նմանատիպ այլ մթերքներ ոչ միայն հագեցնում են ծարավը, այլ նաև սնուցում են օրգանիզմը սպիտակուցներով և կալցիումով:
  1363855984_0
Ծովամթերքները ոչ միայն արագ են մարսվում օրգանիզմում, այլ նաև պարունակում են ֆոսֆոր, յոդ, ցինկ, կալիում, մագնիում, նատրիում և այլն: Սակայն հարկ է նշել, որ շոգ եղանակին ծովամթերքները շատ արագ փչանում են և կարող են վտանգավոր դառնալ, այդ իսկ պատճառով պետք է շատ ուշադիր լինել այդ տեսակի ուտեստը ընտրելիս և պատրաստելիս:

Եւ, իհարկե, շոգ եղանակին խորհուրդ չի տրվում օգտագործել մեծ քանակությամբ քաղցրավենիք, գազավորված քաղցր ըմպելիքներ, ինչպես նաև ապխտած և յուղոտ միս: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել