Շուրջ 300 մարդ հավաքվել է Բուլղարիայի Ազգային ժողովի շենքի առաջ՝ իրենց բողոքն արտահայտելու հանրապետության քաղաքականության դեմ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ցուցարարները լոլիկ, ձու և այլ մթերքներ են նետում խորհրդարանի շենքի ուղղությամբ:
Երկրի օրենսդիր մարմնի տարածքը շրջափակված է մետաղական պատնեշներով, որոնք հսկում են ոստիկանները:
Բուլղարիայում արդեն երկու շաբաթ բողոքի ակցիաներ են ընթանում կառավարության դեմ, որը գլխավորում է Պլամեն Օրեշարսկին:
Ժողովրդի դժգոհությունն է հարուցել «Շարժում հանուն իրավունքի և ազատության» կուսակցության պատգամավոր, մեդիամագնատ Դելիան Պեևսկու նշանակումը Ազգային անվտանգության պետական գործակալության ղեկավարի պաշտոնում: Հունիսի 19-ին խորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել նրա նշանակումը չեղյալ հայտարարելուն: Չնայած դրան՝ ցույցերը շարունակվում են և սկսել են կրել հակակառավարական բնույթ:



