Ամռանը կարևոր է հետևել ձեռքերի խնամքին, քանի որ մաշկը մշտապես գտնվում է արևի վնասակար ճառագայթների ազդեցության տակ, ինչից չորանում ու ծերանում է: Ձեզ հետ մշտապես ունեցեք ձեռքի քսուք: Շաբաթը 2-3 անգամ սքրաբով ձեռքերի մաշկից հեռացրեք մեռած բջիջները:

Սքրաբ կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում: Առաջարկում ենք մի քանի բաղադրատոմս, որոնց կիրառման դեպքում ձեռքերի մաշկը թավշյա ու գեղեցիկ կլինի:

Կաթնաշոռով և նուշով սքրաբ

2 ճաշի գդալ կաթնաշոռին ավելացնել 1 ճաշի գդալ կաթ, 1 գդալ մեղր, 1 թեյի գդալ մանրացված նուշ:
Խառնել այս ամենը և անմիջապես քսել ձեռքերին ու մերսել, թողնել 5-10 րոպե, լվանալ տաք ջրով ու քսել ձեռքի սնուցող քսուք:


Սուրճով և մեղրով սքրաբ

2 ճաշի գդալ աղացած սուրճին ավելացնել 1 ճ. գդ. մեղր, մի քանի կաթիլ եթերային յուղ: 
Սքրաբը քսել ձեռքերին, մերսել և հագնել ռետինե ձեռնոցներ, թողնել 5-10 րոպե:

Վարսակով և մեղրով սքրաբ

3 ճ. գդ. վարսակի փաթիլներին ավելացնել 2 գդ. մեղր, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: 
Վարսակը անհրաժեշտ է մանրացնել բլենդերի կան սրճաղացի միջոցով, ավելացնել մյուս բաղադրիչները: Մերսող շարժումների օգնությամբ քսել ձեռքերին, լվանալ տաք ջրով և սնուցեղ քսուք քսել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել