Այսօր համացնցում նյութ աչքովս ընկավ, որտեղ խոսվում էր հայ հայտնիներից, ովքեր դավաճանել էին ժողովրդին, ու հստակ դիրքորոշում չէին արտահայտել Ամուլսարի՝ հանք դառնալու հարցով: Եթե ինչ որ տեղ հայտնիներին դա կարելի է ներել, որովհետև վերջիններս իրենք են հարթել իրենց ուղին, ապա դա ոչ մի կերպ չի կարելի անել ներկա քաղաքական գործիչների հանդեպ: Քանի որ նրանցից շատերին անգամ իրանց հայաթներում չէին ճանաչում մինչև հեղափոխությունը, բայց վերջինից հետո հանկարծ դառան պատգամավոր, նախարար, փոխնախարար, փոխվարչապետ: Մարդիկ, ովքեր ոչ մի տող քաղաքական կենսագրություն չունեին, փողոցին փռվելու շնորհիվ դարձան պաշտոնյա: Ավելի շուտ ԴԱՐՁՐԵՑԻՆ, ժողովուրդը դարձրեց: Ու վճռորոշ պահին, երբ պետք է հստակ դիրքորոշում որդեգրվեր, վճռորոշ իրավիճակում, երբ խոսքը էտ նույն ժողովրդի առողջությանն էր վերաբերում, մեր քաջ նազարները շեֆին հաճոյանալու համար սկսեցին փիլիսոփայել, թե ինչ օգտակարա լինելու Ամուլսարի հանքը սկսեցին Փաշինյանին անվերապահ աջակցելու ֆլեշմոբը:
Ես չեմ ալարել ու առանձնացրել եմ էն ժողովրդին քցողներին, ովքեր խոսեցին ի օգուտ մահաբեր հանքի շահագործման:
Նիկոլ Փաշինյան
Տիգրան Ավինյան
Լիլիթ Մակունց
Էդուարդ Աղաջանյան
Արայիկ Հարությունյան
Ռուբեն Ռուբինյան
Ալեն Սիմոնյան
Արմեն Փամբուխչյան
Արսեն Թորոսյան
Տաթևիկ Հարապետյան
Արթուր Հովհաննիսյան
Կարեն Սարուխանյան
Հայկ Գևորգյան
Ալեքսանդր Ավետիսյան
Սոնա Ղազարյան
Ծովինար Վարդանյան
Արուսյակ Ջուլհակյան
Վիկտոր Ենգիբարյան
Գևորգ Պապոյան
Տիգրան Կարապետյան
Սերգեյ Մովսիսյան