Երիտասարդ մայրիկ ու երջանիկ հարսնացու Քիմ Քարդաշյանը որոշել է «կարգի բերել» կազմվածքը: Փոքրիկի՝ լույսաշխարհ գալուց հետո գեղեցկության ծրագիր է կազմել, որը հիմնված է քաշի նվազեցման առողջ մեթոդի վրա:
Հղիության ընթացքում Քիմը չէր անհանգստանում կազմվածքի համար, սակայն այժմ որոշել է նիհարել 30 ֆունտով (13,6 կգ) և սա պատրաստվում է անել ընդամենը 30 օրվա ընթացքում:
Այս հարցում նրան կօգնի բալետի պարուհի, այժմ ֆիտնեսի մարզիչ Թրեյսի Անդերսոնը, ով նախկինում աշխատել է Մադոննայի, Շաքիրայի, Ջենիֆեր Լոպեզի և այլոց հետ:
Թրեյսին մտադիր է խստորեն մարզել Քիմին՝ առաջարկելով մկանային տարբեր խմբերի համար նախատեսված վարժություններ: Միևնույն ժամանակ Քարդաշյանը կհետևի սննդակարգին:
Քարդաշյանը պատրաստ է նման հրեշային միջոցների, քանի որ որոշել է ամեն գնով գեղեցկանալ: Ով գիտե, գուցե նա պատրաստվում է այդքան սպասված հարսանիքի՞ն:



