«Արմենիա» հեռուստատեսության էկրանից մեզ իր գեղեցկությամբ շլացնում է հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը: ArmStar.am-ը ևս անտարբեր չմնաց սևահեր գեղեցկուհու նկատմամբ և իրեն չզրկեց հաղորդավարուհու հետ զրուցելու հաճույքից: Նարինեն էկրանից այն կողմ կշռադատված, հավասարակշռված, իր անսելիքն ու անելիքն իմացող կնոջ տպավորություն է թողնում: ArmStar.am-ը փորձեց հաղորդավարուհուց պարզել, թե արդյոք այդ կարծիքը համապատասխանում է իրականությանը. «Այնպիսին, ինչպիսին երևում եմ էկրանից, իրական կյանքում այդ հատկանիշներից շատերը համընկնում են: Իրականում ես հավասարակշռված եմ: Իհարկե, ինձ բնութագրել չեմ սիրում, թողնում եմ, որ մտերիմներս բնութագրեն, բայց պետք է նշեմ, որ հանգիստ եմ, հավասարակշռված ու ադեկվատ, ես միանգամից չեմ բռնկվում»:

ArmStar.am-ի մոտ հարց առաջացավ, թե ինչը կարող է բարկացնել կամ հունից հանել Նարինե Սուլթանյանին. «Մարդկանց մեջ չեմ սիրում կեղծիքը: Գերադասում եմ, որ մարդը բարձրաձայնի շատ բաների մասին, քան կեղծի: Ես կընդունեմ մարդուն իր թերություններով հանդերձ, բայց չեմ ընդունի, եթե նա կեղծի իր այսպիսին կամ այնպիսին լինելը: Առհասարակ հեռուստաէկրանից մարդիկ փորձում են ավելի գեղեցիկ, ավելի լավը երևալ, ես չունեմ նման խնդիր, ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ` իմ բոլոր թերություններով ու առավելություններով»:

Նարինեի հետ զրույցի ժամանակ անդրադարձանք նաև նրա աշխատանքին. «Ես շատ սիրում եմ իմ աշխատանքը: Ինձ համար աշխատանքը մի գործընթաց է, որի ժամանակ արդյունքի ես հասնում: Որ օրը ես գնում եմ նկարահանման, այդ օրը առավոտվանից հաճույք եմ ստանում` սկսած իմ վարսահարդարումից, տեսախցիկի հետ աշխատանքից: Սիրում եմ աշխատանքի ամեն ինչը»,-նշեց Նարինեն:

Նարինեն ոչ միայն նկարահանման օրերին է սիրում հարդարվել,  այլև ամեն օր. «Այնպիսին, ինչպիսին հեռուստաէկրանին եմ` պճնված, միշտ սարքված, առօրյայում ես չեմ սիրում այդպիսին լինել: Անկախ նրանից ճանաչված եմ, թե ոչ, ես առաջին հերթին կին եմ, ով պետք է միշտ խնամված լինի: Պարտադիր չէ դիմահարդարում ունենալ խնամված կամ լավ տեսք ունենալու համար: Ես ինձ գոնե մեկ օր չեմ հիշում փնթի վիճակում կամ թեկուզ եղունգներս չխնամած` նույնիսկ երեխայիս ծնունդից հետո: Իհարկե նախկինում անգամ խանութ գնալիս էի դիմահարդարվում, հիմա, կարելի է ասել, ազատվել եմ այդ բարդույթներից»,-նշեց հաղորդավարուհին:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել