Վերջին շրջանում Ռուսաստանից Ադրբեջանի սպառազինությունների ձեռքբերման վերաբերյալ իր մտահոգությունը երեկ ԼՂՀ ազգային ժողովի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է «Դաշնակցություն»խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը՝ հարցնելով, թե դա հնարավոր ագրեսիայի դեպքում չի՞ կարող էականորեն ազդել ԼՂՀ պաշտպանունակության վրա. հայտնում է karabakh-open.info-ն:
Ի պատասխան, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը սպառազինություններ միայն վերջին շրջանում չի ձեռք բերում, այլ զինադադարի հաստատումից ի վեր։ «Այս վերջին գնումները, որոնք լուսաբանվել են ԶԼՄ-ներով եւ հասարակության մոտ որոշակի ակտիվություն են առաջացրել, հակառակորդի նպատակաուղղված աշխատանքների արդյունք են՝ ուղղված Հայաստանում որոշակի լարվածության ստեղծմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



