Մեր տարածաշրջանում սա պատկերացնելը մի քիչ դժվար է, քանի որ այստեղ իշխանությունը եղել է թե փող, թե պետական լծակ, երկուսն էլ մեկտեղվել է ղեկավարի անձի հետ, իսկ արևմուտքում այլ է: Իմ կարծիքով այսօր հետխորհրդային տարածքում փորձ է արվում ներմուծել այդ մոդելը, այսինքն լինի էլիտա, սովորաբար ընտանիքներ, ովքեր իրենց ձեռի տակ են կենտրոնացրել երկրի հիմնական ֆինանսական ու մարդկային կապիտալը և կարող են նշանակել գործադիր տնօրեններ նախագահների ու վարչապետների տեսքով: Չեմ բառառում, որ այդ ճանապարհով կգնա նույնիսկ Ռուսաստանը, որտեղ արդեն լճացում է նկատվում և կտրուկ փոփոխություններ չանելը կարող է լուրջ ցնցումների հանգեցնել: Հնարավոր է, որ Պուտինը ձևական հեռանա ու գա այսպես կոչված ժողովրդի կողմից ընտրված առաջնորդ, ով սակայն կլինի որպես վարձու աշխատող նշանակված էլիտայի կողմից: Ռոքվելլերներից մեկին են վերագրում թևավոր դարձաձ մի նախադասություն՝ «Իրական իշխանությունն անտեսանելի (գաղտնի) իշխանությունն է»: Նայեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, պարզ է չէ, որ Զելինսկին էլիտաների մի մասի առաջ բերած մարդն է, այլապես այդ երկրում ընտրություններով հաղթել հնարավոր չէր, նայեք Ղազախստանը, Նազարբայեվն իբրև թե գնացել է, բայց նա է ամեն հարցում որոշումներ կայացնողը, թեկուզ մեր հարևան Վրաստանը և այսպես շարունակ: Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը իրատես լինի, որքանով դա հնարավոր է, սին ու ոչ իմ տեղ տանող շատ թեզերից հրաժարվի, լինի պրագմատիկ: Մենք մեր զարգացումը պետք է կապենք ու պայմանավորվենք աշխարհի էլիտաների իրական շահերը հասկանալով, կան բաներ որոնք կարող ենք շրջանցել, բայց իրական գործընթացները պետք է հասկանալ, պետք է հարցերը լուծել իրական լծակներ տիրապետողների, այն է՝ կապիտալ տիրապետողների հետ: հուսով եմ՝ գրածս ճիշտ կհասկացվի
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/2459918047399496?notif_id=1566285812133408¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել