The Hollywood Reporter օնլայն ռեսուրսի հաղորդմամբ՝ Կիրա Նայթլին ևս կմիանա Fox ստուդիայի պատմական նախագծին՝ Սյուզան Ռինդելի «Մեկ այլ մեքենագրուհի» վեպի էկրանավորմանը:
Նայթլին ոչ միայն կխաղա ֆիլմում, այլև կդառնա դրա պրոդյուսերներից մեկը:
Սյուզան Ռինդելի գիրքը պատմում է ոստիկանական տեղամասում աշխատող միայնակ սղագրուհու մասին: Այնտեղ էլ նա ծանոթնում է գեղեցիկ ու խորհրդավոր գործընկերուհու հետ, որը նրան ներքաշում է 1920-ականների Նյու Յորքի գլամուր ու արգելված ընդհատակյա կյանք:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_194958.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



