Խորհրդանշական է !
2018 թ-ի հոկտեմբերի 2-ին բացվեցից ՀՀ Ազգային ժողովի այգու դարպասները՝ խախտելով սահմանված անվտանգության կանոնները։ Այն ժամանակ գործում էր ՀՀ ԱԺ նախագահի «ՀՀ ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» թիվ ՆՈ-055-Ն որոշումը, համաձայն որի՝ Ազգային ժողովի այգին հանդիսանում էր վերահսկելի գոտի, որի սահմանները և սահմանազատման (պարսպապատման) եղանակները (տեխնիկական պահանջները) որոշվում են Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի /աշխատակամի ղեկավար/ և ՀՀ պետական պահպանության ծառայության պետի կարգադրությամբ ստեղծված համատեղ հանձնաժողովի կողմից և ներկայացվում են Ազգային ժողովի նախագահի համաձայնությանը: Այսինքն՝ կար դարպասները բացելու սահմանված ընթացակարգ, որը չպահպանվեց, և, որի խախտման համար որ ոք պատասխանատվություն չկրեց։ Բարեբախտաբար՝ տվյալ իրավախախտումը սահմանափակվել էր միայն նյութատեխնիկական վնասներով /կոտրված պատուհաններ, վնասված մեքենաներ, աղտոտված այգի/։
2019 թ-ի օգոստոսի 19-ին փակվեցին ՀՀ Ազգային ժողովի այգու դարպասները՝ խախտելով սահմանված կարգը։ 2019 թ-ի փետրվարի 12-ին ընդունվել էր ՀՀ ԱԺ նախագահի նոր՝ «ՀՀ ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» թիվ ՆՈ-01-Լ որոշումը, համաձայն որի՝ Բաղրամյան պողոտայի հատվածում տեղակայված Ազգային ժողովի այգու
որոշակի հատված, որը սահմանազատված է արգելափակոցներով, յուրաքանչյուր օր՝ժամը 10:00-22:00-ն, իսկ ձմռան ամիսներին՝ ժամը 10:00-20:00-ն, ծառայում է որպես հանրային տարածք և վերահսկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմնի ուժերի կողմից: Մուտքը նշված ժամանակահատվածում ազատ է
բոլոր այցելուների համար: Այսինքն՝ չկա դարպասները փակելու ընթացակարգ, սակայն դրանք փակվեցին։
Կեցցե՛ մեր «իրավական» պետությունը։