Նիկոլը դեռ տաք է ու չի հասկանում իր արածի ողջ էշությունը:Շատ մոտ ապագայում իր 80 տոկոսանոց փչաց փուչիկից, որը օր օրի թսկում է իր ստարտային 5-7 տոկոսն էլ չի մնալու:Իր վարկանիշը մինչև այսօր դեռ սնուցվում էր հայոց մեջ կենսունակ բնապահպանական, սահմանադրական , մարդու իրավունքների , ազգայնական տրամադրություններից, ազդակներից և հույսերից :Հիմա այդ համոզմունքներ կրողներից ինքը աջակցություն չի ստանա, իսկ դա մեր գաղափարական դաշտի մոտ 90 տոկոսն է :Ավելին այդ համոզմունքների կրողները փնտրելու են նոր պետական կառավարող ուժ իրենց հանրային իդեալների իրականացման համար ու դա չեն հետաձգելու 5 տարի հետո անելուն, իսկ ով փնտրում է նա գտնում է:Իր թիմակիցներից շատերը հատկապես գաղափարականները էլ չեն ուզենալու ասոցացվեն ցանցառ, անսկզբունքային, կռուտիտ լինող լիդերի հետ և պատասխանատվություն կրեն նրա կերած բողկերի համար:Շոպլիկների որոշակի զանգված դեռ իր կողքը կլինի մինչև դեռ հնարավոր լինի ինչ-որ բան պոկել, բայց շոպլիկները պատմակերտող տեսակ չեն չնայած, որ շատ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: