Հայաստանը խորհրդարանական երկիր է։ Դա նշանակում է, որ եթե մեծամասնությունը տրոհվում է, ապա կառավարությունը կորցնելով խորհրդարանական մեծամասնությունը հրաժարական է տալիս ու եթե նոր խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, այսինքն ԱԺ- ի վիճակի չի լինում կառավարություն ձևավորել։ Արդյունքում խորհրդարանական ճգնաժամ է սկսվում, որն արտահերթ ընտրություններով է հանգուցալուծվում։

Ներկայիս քաղաքական դաշտը փլուզված է և մեծ հարցական է, թե արդյոք նոր խորհրդարանն ի վիճակի կլինի գործուն մեծամասնություն ունենալ։ Դա կարող է հանգեցնել առհասարակ կառավարման ճգնաժամի։

Հնարավոր լուծումը շարժումն է, այսինքը լայն նախընտրական կոալիցիա, սակայն գաղափարական առումով նման շարժման բազա դեռևս չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել