Ամուլսարը, Նիկոլի ասած տոլմայի միջի շնաձկան փուշը դարձավ ՝ մնացած իր կոկորդին: Մասնագետ չեմ, մասնագիտական ոչ մի կարծիք չեմ կարող ասել ու չեմ էլ ասի, չնայած նրան, որ պայքարող և նախկին ակըիվիստ -բնապահպանները (որոնք դեմ էին Ամուլսարի հանքին) և ներկա իշխանության ներկայացուցիչները ( որոնք կողմ են հանքին) , նույնպես մասնագետներ չէին/չեն, պարզապես նախկինում իրենց իշխանություն էր պետք, հիմա՝ իշխանություն պահելը: Ամուլսարի մասով Նիկոլը, փաստեց հետևյալը. փաստացի, նախորդ իշխանությունը ամբողջովին կայացրել էր իրավական և Հայաստանի բնապահպանական շահերից բխող որոշում, երբ թույլատրել էր հանքի շահագործումը, և որ ինքը ստախոս է, ու իշխանության բռնազավթման նպատակով օգտագործել է նաև Ամուլսարի խնդիրը՝ ի նպաստ թավշյա հեղափոխության: Դե իսկ հիմա նա ունի այդ իշխանությունը, հանքը պետք է շահագործվի … Դեռ 2018-ի աշնանը ջերմուկցիներին խոստացել էր որոշում կայացնելուց առաջ գնալ Ջերմուկ և քննարկել վիճակը բնակիչների հետ։ Գնա՞ց, իհարկե ոչ: Փոխարենը հրավիրեց անհասկանալի կազմով խորհրդակցություն՝ իբր լսելու կարծիքներ, իսկ իրականում՝ հայտնելու իր որոշման մասին: Ի՞նչ է ստացվում. Փաստորեն, քանի որ Նիկոլը իրեն հռչակել է ժողովրդի վարչապետն, կարող է անել նույնն, ինչ անում էր Սերժ Սարգսյանը, բայց նրան չէր կարելի, նա ժողովրդի սրտի վարչապետը չէր…, իսկ իրեն կարելի է հերթական շոուի համար մեր՝ հարկատուներիս գրպանից վճարել 400000 դոլար, դե իսկ հիմա էլ շոուն շարունակում է՝ ամեն գնով ժողովրդին համոզելով, որ Ամուլսարը պետք է աշխատի, բայց իրականում, դրա որոշումն արդեն կա, քանի որ նա թքած ունի ժողովրդի կարծիքի վրա… Հիշում ե՞ք. թե բա՝ ժողովուրդն ա տերը..... ժողովրդի դուռն ա....., ժողովրդի Ազգային ժողովի այգին ա....., ժողովրդի փողոցն ա…ԱԺ դռները բաց են ժողովրդի առջև....... Երեկ դրանք փակվեցին ու հենց այս ուրացումն էր Բաղրամյան փողոցը փակելու որոշման անմիջական պատճառը։ Արդյունքում՝ ոստիկանությունն անհամաչափ ուժի կիրառում ու ձերբակաված «ժողովուրդ»: Show must go on
#ունես2միլիարդմիթող

Հ.Գ. հա իդեպ պարզվում է Սոլթ Լեյք Սիթիում հանքը լավ էլ այլանդակել է բնությունը պետությունն էլ դատի է տվել ստորգետնյա ջրերը աղտոտելու համար:

1. In 2008, the United States Department of Interior Fish and Wildlife Service sued Kennecott after the release of hazardous substances including selenium, copper, arsenic, zinc, lead, and cadmium. A federal biologist claimed that these chemicals have caused great damage to the ecosystems and resources that support the migrant bird populations, as well as other fish and wildlife habitats.[41]
Թարքմանություն 
1ա. В 2008 году Служба охраны рыбы и дикой природы Министерства внутренних дел Соединенных Штатов подала в суд на Kennecott после выпуска опасных веществ, включая селен , медь , мышьяк , цинк , свинец и кадмий . Федеральный биолог заявил, что эти химические вещества нанесли большой ущерб экосистемам и ресурсам, которые поддерживают популяции мигрирующих птиц, а также другие места обитания рыб и диких животных. [41]

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել