Որոշակի բաղադրիչների պակասի դեպքում մազերը դադարում են աճել, խունանում են և սկսում ճյուղավորվել:
Ինչպե՞ս ուժեղացնել մազերի աճը:
Օգտագործել բացառապես առանց սուլֆատի շամպուններ, որոնք չեն չորացնում գլխի և մազերի մաշկը:
Չմոռանալ գլխամաշկի և մազերի պիլինգի մասին: Առանձնակի օգտակար է մաքրումը ցուրտ եղանակին, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների և շրջակա միջավայրի այլ բացասական ազդեցությունների մասին:
Պիլինգը և մերսումը նպաստում են էպիդերմիսի մեռած բջիջների մաքրվելուն: Կարելի է պիլինգի միջոցները տանն էլ պատրաստել:
Մազերի տնային պիլինգի բաղադրատոմս
Ձեր շամպունի մեկ չափաբաժինը խառնեք 1 թ. գ. շաքարավազի: Թեթև մերսող շարժումներով ստացված խառնուրդը ներմերսեք գլխամաշկի մեջ, հետո տարածեք մազերի ամբողջ երկարությամբ: Կրկնել ամիսը 2-4 անգամ:
Հրաշալի հնարքներ մազերը երկարացնողների համար՝
- 200 մլ շամպունին ավելացնել 10 հաբ դեղատնային մումիո մազերին մետաքսայնություն հաղորդելու համար:
- Ծայրերը չկտրեք, եթե երկարացնում եք մազերը:
- Մազերի ծայրերի սնուցում օգտատգործեք:
- Պարբերաբար լվացեք սանրերը, հները դեն նետեք:
- Մազերը սանրեք միայն վերևից ներքև:
- Մերսման համար օգտագործեք երիժնակի, ձիթապտղի և կոկոսի յուղեր: