Armeniasputnik.am-ը գրում է․

Ինքնազգացողությունը վատացած քաղաքացին տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տեղափոխվել է ոստիկանություն։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

«Բերման ենթարկվածներ չեն բերվածներ են` վարչական իրավախախտում կատարելու հիմքով»,– ասաց նա` հավելելով, որ ոստիկանություն բերված քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, Շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց։

ՀՀ ՄԻՊ գրասենյակից էլ հայտնում են, որ ինքնազգացողությունը վատացած քաղաքացին տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այստեղ են մեկնել նաև պաշտպանի ներկայացուցիչները` պարզելու քաղաքացու առողջական վիճակը։

Արագ արձագանքման մի խումբ էլ այցելել է Ոստիկանության Արաբկիրի բաժնում գտնվող անձանց։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել